ԿԺԴՀ-ն չորս բալիստիկ հրթիռ Է արձակել

Դրանցից երեքը անցել են մոտավորապես 1000 կմ եւ ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում...
balestik-hrtir
ԿԺԴՀ-ն մարտի 6-ին հրթիռային արձակում Է իրականացրել, որը երկրորդն Է դարձել անցած մեկ ամսում եւ լուրջ անհանգստություն առաջացրել Ճապոնիայում եւ Հարավային Կրոեայում: Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն վճռականորեն դատապարտել Է Փենյանի հրթիռային արձակումը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունները պարզորոշ հասկանալ են տվել ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքի մակարդակը:
ԿԺԴՀ-ն միաժամանակ չորս բալիստիկ հրթիռ Է արձակել երկրի արեւմտյան ափի Տոնչանիի զինափորձարանից: Դրանցից երեքը  անցել են մոտավորապես 1000 կմ եւ ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Ճապոնական ծովում՝ ճապոնական Ակիտայի պրեֆեկտուրայի Օգա թերակղզուց մոտավորապես 300-350 կմ հեռավորության վրա: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռներն անցել են մոտավորապես 260 կմ բարձրության վրա:
Հրթիռների տեսակը մինչ այժմ որոշված չԷ: Ճապոնիայի կառավարությունը ներկայում զբաղված Է համապատասխան տեղեկատվության վերլուծությամբ, իսկ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը ենթադրում Է, որ դրանցից առնվազն մեկը կարող Էր միջմայրցամաքային լինել: ԱՄՆ-ն, սակայն, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, ներկա պահին չունի այն բանի հաստատումներ, որ ԿԺԴՀ-ն հենց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել:
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը խոստացել Է, որ ձգտելու Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հասնել ԿԺԴՀ-ի գործողությունների կոշտ պատասխանի՝ հրթիռային արձակումները համարելով «ՄԱԿ-ի ԱԽ-ի գործող բանաձեւերի բացահայտ խախտում»: Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆումիո Կիսիդան հորդորել Է միջազգային հանրակցությանը, նախեւառաջ Չինաստանին, նպաստել այն բանին, որ Փենյանը կատարի բոլոր այն պարտավորությունները, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*