ԿԺԴՀ-ն փորձարկել է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը

Պայթյունի հզորությունը գնահատվում է մոտավորապես 10 կիլոտոննա:
kjdh-atomayin-rumb

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել է հերթական միջուկային փորձարկման մասին: Համապատասխան հաղորդագրությունը տարածել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հյուսիսը փորձարկել է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը: Հանրապետության իշխանությունները այդպես են գնահատել նորագույն միջուկային մարտագլխիկի ներուժն ու հզորությունը:

«Հիմնվելով առկա տվյալների վրա՝ մենք եզրակացրեցինք, որ Հյուսիսային Կորեայում ատոմային ռումբի փորձարկում է անցկացվել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նշել է, որ պայթյունի հզորությունը գնահատվում է մոտավորապես 10 կիլոտոննա:

«Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվարին փորձարկված ռումբի հզորությունը կազմել է 6 կիլոտոննա»,- ասված է փաստաղթղում:

ԿԺԴՀ-ն մինչ օրս իրականացրել է չորս միջուկային թեստ. 2006, 2009, 2013 թվականներին եւ 2016 թվականի հունվարին:

Հարավային Կորեայի նախագահ Փաք Քըն Հեն հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի նոր միջուկային փորձարկումը կխորացնի Փենյանի մեկուսացումը: Նա դատապարտել է Փենյանի այդ քայլը՝ նշելով, որ այդ «սադրիչ գործողությունները սոսկ ավելի խիստ միջազգային պատժամիջոցներ կհարուցեն նրա նկատմամբ եւ կխորացնեն մեկուսացումը»:

Ինչպես նշում է Կիոդո գործակալությունը, Ճապոնիան Պեկինում դիվանագիտական ուղիներով ԿԺԴՀ-ին  վճռական բողոք է հայտնել նոր միջուկային փորձարկման կապակցությամբ հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*