Կիզլյարի եկեղեցում 5 կին է սպանվել․ հարձակվողը ոչնչացվել է

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է ծխականների սպանության պատասխանատվությունը
kizlyar-ekexeci2

Փետրվարի 18-ի երեկոյան Դաղստանի (ՌԴ) Կիզլյար քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել են հինգ տարեց կանայք, եւս չորս մարդ հոսպիտալացվել Է: Տուժածների թվում են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ:

Հարձակվողը՝ 22-ամյա Խալիլ Խալիլովը,  կրակել է որսորդական հրացանից՝ բղավելով «Ալլա′հու աքբար»: Նա տեղում ոչնչացվել Է «Ռոսգվարդիայի» աշխատակիցների կողմից։

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել Է  ծխականների սպանության պատասխանատվությունը, որը, սակայն, դեռ ապացուցված չէ։

Դաղստանի իշխանությունները հրապարակել են հրաձգության զոհերի անունները՝  Նադեժդա Թերլիյան, Իրինա Մելկոմովա, Լյուդմիլա Շչերբակովա, Վերա Մորգունովա ու Լյուդմիլա Լեուդկինա, տեղեկացնում է rbc.ru-ն:

 

*

*