«Իրավիճակը կարող է ավելի սրվել»․ Կիրո Մանոյանը՝ Սիրիայի իրադարձությունների մասին

Ըստ նրա՝ Ռուսաստանը բավականին զսպվածություն է ցուցաբերել․․․
siria-damaskos

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մեկնաբանել է Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները: Ըստ նրա՝ Ռուսաստանը բավականին զսպվածություն է ցուցաբերել եւ չի ընկել Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի թակարդը, ինչն ավելի բարդ եւ ծանր հետեւանքներ կունենար:

Ըստ Կիրո Մանոյանի՝ Ռուսաստանի այդ զսպվածությունը, հավանաբար, ինչ-որ իմաստով ամերիկացիների մտադրությունը հասկանալու արդյունք էր: Բացի դա, մտահոգություն կա, որ իրավիճակը կարող է ավելի սրվել ու մենք էլ կունենանք խնդիրներ, քանի որ եթե մեր շուրջը հրդեհ է, մենք էլ չենք կարող անտարբեր մնալ:

Կիրո Մանոյանը չի կարծում, որ, սա կարող է ուղղակի հետեւանքներ ունենալ մեր անմիջական խնդիրների՝՝ այն է Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան հարաբերությունների վրա: Սակայն մյուս կողմից` չի բացառվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է օգտվել իրավիճակից եւ փորձել ինչ-որ քայլեր ձեռնարկել:

Նրա խոսքով, այդուամենայնիվ, Ադրբեջանը կարող է քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով, որ աշխարհի ուշադրությունը տարածաշրջանում այլ տեղ է, նաեւ իրենց ներքին խնդիրները նկատի ունենալով:

*

*