Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպե՞ն

Կիմ Չեն Ինը համաձայնել է նաև դադարեցնել հրթիռային եւ միջուկային փորձարկումները՝ հայտարարելով, որ ինքը հակված է ապամիջուկայնացմանը:
kim-chen-in-tramp

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն ԱՄՆ-ի նախագահին հանդիպման առաջարկ է արել, Դոնալդ Թրամփն էլ ընդունել է այն, հայտնում է BBC-ն: Անակնկալ այս հայտարարությունն արվել է Վաշինգտոնում՝ Հարավային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։

Նրանց խոսքով՝ Կիմ Չեն Ինը համաձայնել է նաև դադարեցնել հրթիռային եւ միջուկային փորձարկումները՝ հայտարարելով, որ ինքը հակված է ապամիջուկայնացմանը:

Այս հաղորդագրությունը մեծ շրջադարձ է` նախորդ ամիսներին հնչող փոխադարձ սպառնալիքների, ռազմատենչ հայտարարությունների եւ Հս․ Կորեայի  կողմից հրթիռային փորձարկումների ֆոնին:

 

*

*