Ահաբեկչություն՝ Կիեւում

Նախնական տվյալներով՝ մահացել է մեկ զինծառայող։

Այսօր առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Սոլոմենսկի շրջանում ավտոմեքենա է պայթել։ Նախնական տվյալներով՝ մահացել է մեկ զինծառայող։

Տեսանկարահանման սարքերը արձանագրել են պայթյունը։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, փորձագետները, բժիշկներն ու փրկարարները։

Հարուցվել է քրեական գործ՝ «Ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով։

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ սպանվածը Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մաքսիմ Շապովալն է։

Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

 

*

*