Խուան Գուաիդոն հայտնվել է Կոլումբիայում

Չնայած երկիրը լքելու արգելքին․․․

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ չնայած երկիրը լքելու արգելքին, Վենեսուելայի զինված ուժերի ներկայացուցիչներն օգնել են իրեն ուղղաթիռով հատել Կոլումբիայի սահմանը: Այս հայտարարությունը Գուաիդոն արել է Կոլումբիայի Կուկութա քաղաքում իր ելույթի ժամանակ:

Կոլումբիայում է գտնվում Վենեսուելայի քաղաքացիների համար նախատեսված մարդասիրական օգնության համակարգման կենտրոնը: Գուաիդոյի՝ Կոլումբիայում հայտնվելու տեղեկությունից հետո Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է Վենեսուելան եւ Կոլումբիան իրար կապող 3 կամուրջները փակելու որոշման մասին:

*

*