«Խոստում» ֆիլմը մեծ էկրաններին կլինի ապրիլի 21-ից

Խորհրդանշական էր «Խոստում» ֆիլմի պրեմիերան այս օրերին։ Որտե՞ղ, ովքե՞ր, ի՞նչ առիթով։

Ապրիլի 24-ին կրկին Ծիծեռնակաբերդի բարձունքից մինչեւ աշխարհի ամենահեռավոր անկյուն հայությունն ու առաջադեմ մարդկությունը նորից է բարձրաձայնելու՝ ոչ Ցեղասպանությանը, Ճանաչում եւ հատուցում։ Խորհրդանշական էր «Խոստում» ֆիլմի պրեմիերան այս օրերին։ Որտե՞ղ, ովքե՞ր, ի՞նչ առիթով։

«Խոստումը» Հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է: Այն նկարահանվել է Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, սցենարը Ռոբին Սվայկորդինն է: 100 մլն դոլար արժողությամբ դրամայում նկարահանվել են Կրիստիան Բեյլը, Ժան Ռենոն, Օսկար Այզեկը, Շարլոտ Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ մի շարք աստղեր մեծապես աջակցեցին դրա հանրայնացմանը: #KeepThePromise հեշթեգը տարածվեց սոցիալական ցանցերում: ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով  հանդես եկան Շերիլին Սարգսյանը, Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեսթր Սթալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին, Ռայան Գոսլինգը եւ այլք:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*