Կան ապացույցներ, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը պատասխանատու է լրագրող Խաշոգջիի սպանության համար․ՄԱԿ-ի փորձագետ

Սաուդյան Արաբիան դեռեւս չի արձագանքել այս զեկույցին
khashogji

Կան ապացույցներ, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալամը եւ սաուդցի բարձրաստիճան այլ պաշտոնայներ պատասխանատու են սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի փորձագետի զեկույցում, միեւնույն ժամանակ նշվում, որ վերջնական եզրակացության համար դեռ հետաքննություն անցկացնելու անհարժեշտություն կա:

Սաուդյան Արաբիան դեռեւս չի արձագանքել այս զեկույցին, թեեւ ավելի վաղ բազմիցս հերքել էր գահաժառանգ արքայազնի մեղսակցության մասին լուրերը:

Հիշեցնենք, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Խաշոգջին սպանվել է անցյալ տարի հոկտեմբերին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:

*

*