Խաբարովսկում ուսումնավարժանք իրականացնող ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

Ավելի ուշ տեղի իշխանությունները ապրիլի 11-ը սգո օր են հայտարարել։

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքի Անտեննայա եւ Խիրուրգիչեսկայա փողոցների շրջանում «Վոստոկ» ընկերությանը պատկանող «Մի-8» ուղղաթիռ է ընկել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, տեղական ժամանակով 11:30-ին: Ուղղաթիռում գտնվող բոլոր 6 մարդիկ զոհվել են:

Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռն իրականացնում էր ուսումնամարզական թռիչք: Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել՝ անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով:

Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

Ավելի ուշ տեղի իշխանությունները ապրիլի 11-ը սգո օր են հայտարարել։

*

*