Խաբարովսկում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության վարչության ընդունարանի վրա

Զոհվել է մեկ աշխատակից եւ այցելուներից մեկը:
khabarovsk

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության վարչության ընդունարանի վրա: Զոհվել է մեկ աշխատակից եւ այցելուներից մեկը: Կա նաեւ վիրավոր:

Հաղորդվում է, որ անհայտ անձը ներխուժել էր ընդունարան, անտեսելով տեխնիկական հսկողության գոտին, կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակվողը չեզոքացվել է: Հարձակման դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

*

*