Կերչի նեղուցում նավեր են այրվել. կան տասնյակ զոհեր

Նավերի վրա եղել են Թուրքիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ
kerch-naver-hrdeh1 (1)

Կերչի նեղուցի չեզոք ջրերում՝ Տակիլ հրվանդանից 15 մղոն հեռավորության վրա, այս գիշեր երկու նավ է այրվել, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Տանզանիայի դրոշի տակ նավարկող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերից մեկում պայթյուն է որոտացել ու հրդեհ բռնկվել այն ժամանակ, երբ մի նավից մյուսը վառելիք էր տեղափոխվում։

«Ռոսմորռեչֆլոտ»-ի տվյալներով՝ նավերի վրա եղել է 32 (այլ տվյալներով՝ 31) մարդ (Թուրքիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ)։ Նրանցից 12-ը փրկվել է, եւս 10-ը համարվում է անհետ կորած, սակայն հրդեհի վայրում փրկարարական աշխատանքները փոխարինվել են որոնողական աշխատանքներով, քանի որ անհետ կորածների ողջ մնալու հավանականությունը զրոյական է համարվում։

Հրդեհն այս պահի դրությամբ շարունակվում է. նավերին մոտենալու համար փրկարարները սպասում են, որ սեղմված գազն այրվի-վերջանա։ Երկու նավի վրա էլ նոր պայթյունների վտանգ կա։

 

 

*

*