Հայտնի են Կերչում զոհվածների անունները

Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված:
kerch

Հարազատները ճանաչել են Կերչի քոլեջում իրականացված պայթյունի ու հրաձգության հետեւանքով բոլոր 20 զոհվածներին:

Զոհվածներից 15-ը ուսանողներ են (այդ թվում՝ հարձակում իրականացնողը, ում անունը զոհերի ցուցակում նշված չէ), հինգը՝ ուսումնական հաստատության աշխատակիցներ:

Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջի 18-ամյա ուսանողը կրակ Է բացել եւ պայթյուն իրականացրել ուսումնական հաստատությունում, ինչից հետո ինքնասպանություն Է գործել:

Շուրջ 50 հոգի հոսպիտալացվել Է, նրանցից 10-ը ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Զոհվածներից տասնմեկը անչափահասներ են: Քրեական գործը, որը հարուցվել Էր «Ահաբեկչություն» հոդվածով, վերաորակավորվել Է «Սպանություն» հոդվածով:

Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ Է հայտարարված:

*

*