Կեմերովոյում ապամոնտաժում են «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը — Երկիր Մեդիա

Կեմերովոյում ապամոնտաժում են «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը

Շենքն ապամոնտաժելու որոշումը կայացվել է մարտի 25-ի ողբերգական իրադարձություններից հետո
Կեմերովոյում սկսել են ապամոնտաժել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքը, հայտնում է Iz.ru-ն:

Հաղորդվում է, որ ապամոնտաժման է ենթակա ոչ միայն առևտրի կենտրոնի հիմնական շենքը, այլև մոտակայքում գտնվող կառույցը:

ՌԴ Կեմերովոյի մարզի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլևը հայտնել է, որ շենքն ապամոնտաժելու որոշումը կայացվել է մարտի 25-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 60 մարդ: Առևտրի կենտրոնը քանդելու ծախսերը ստանձնել են առևտրի կենտրոնի սեփականատերերը։

Հաղորդվում է, որ Կեմերովո քաղաքի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել առևտրի կենտրոնի տեղում զբոսայգի կառուցելուն, դրա տարածքում նախատեսվում է կառուցել կամ մատուռ, կամ հուշարձան:

*

*