Կեմերովոյի հրդեհը զոհերի թվով ամենախոշորներից է

Վերջին 100 տարիների ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցած 7 ամենախոշորներից է:
kemerovo-hrdeh

Կեմերովոյի հրդեհված առեւտրի կենտրոնում, որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում է 120 միավոր տեխնիկա։ Այս պահի տվյալներով՝ հրվանդանոցներում գտնվում է 11 տուժած։

Կեմերովոյի հրդեհը զոհերի թվով վերջին 100 տարիների ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցած 7 ամենախոշորներից է: Նախկինում գրանցված խոշոր հրդեհներից են՝ 1977թ-ին Մոսկվայի «Россия» հյուրանոցում (42 զոհ), 1999թ-ին՝ Սամարայի ներքին գործերի վարչությունում (57 զոհ), 2003թ-ին՝ Մոսկվայում Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի հանրակացարանում (44 զոհ), 2007թ-ին՝ Կրասնոդարի մարզի ծերանոցներից մեկում (63 զոհ), 2009թ-ին՝ Պերմի ակումբներից մեկում (153 զոհ) և 2013թ-ին՝ Նովգորոդի մարզի հոգեբուժական կլինիկաներից մեկում (37 զոհ) բռնկված հրդեհները։

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը ցավակցություն է հայտնել դժբախտ պատահարի կապակցությամբ։

kemerovo

*

*