Կատարից պահանջում են խզել հարաբերությունները նաեւ Իրանի հետ

Ճգնաժամից դուրս գալու բոլոր պայմանները պետք Է կատարվեն 10 օրվա ընթացքում:
katar-emir

Արաբական այն երկրները, որոնք ավելի վաղ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ: Այդ մասին  հայտնել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով փաստաթղթին:

Ըստ նրա տեղեկությունների՝ պահանջների ցուցակում են նաեւ Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական ռազմակայանի փակումը: Բացի դրանից, Կատարին անհրաժեշտ կլինի փոխհատուցում վճարել:

Ճգնաժամից դուրս գալու բոլոր պայմանները պետք Է կատարվեն 10 օրվա ընթացքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Reuters գործակալությունը, պահանջների ցանկը փոխանցվել Է Քուվեյթի կողմից:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ, դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

*

*