Իսպանիայի վարչապետն իր վրա է վերցրել Կատալոնիայի ղեկավարի գործառույթները

Կատալոնիայի կառավարական խորհրդի պարտավորությունները ստանձնել է Իսպանիայի նախարարների խորհուրդը
katalonia2

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության ղեկավարի գործառույթները ներկայիս ղեկավար Կարլոս Պուդչեմոնի փոխարեն եւ  այդ հարցով պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Սորայե Սաենս դե Սանտամարիային:  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իսպանիայի նախարարների խորհուրդը եւս ստանձնել է Կատալոնիայի կառավարական խորհրդի պարտավորությունները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կատալոնիայի խորհրդարանն Իսպանիայից անկախանալու վերաբերյալ բանաձեւ էր ընդունել, ինչից հետո Իսպանիայի իշխանությունները կիրառել են Սահմանադրության 155-րդ հոդվածն ու սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը:

*

*