Աչք փակելով Կատալոնիայի խնդրի վրա՝ Եվրամիությունը կարող Է վերածվել «դատարկ կարկասի». Պուչդեմոն

Այդ մասին հոկտեմբերի 23-ի երեկոյան հայտարարել է...
puchdemon

Շարունակելով աչք փակել Կատալոնիայի խնդրի վրա՝ Եվրամիությունը կարող Է վերածվել «դատարկ կարկասի»: Այդ մասին հոկտեմբերի 23-ի երեկոյան հայտարարելէ ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, Իսպանիայի իշխանությունները կատալոնյան ճգնաժամի ընթացքում «բացահայտորեն ոտնահարում են» Մարդու իրավունքների եվրոպական խարտիան:

«Մեր տունը Եվրոպան Է: Բայց նա շատ վատ վիճակում Է եւ կարող Է վերածվել դատարկ կարկասի»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Կատալոնիայի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության՝ Cecot-ի երեկոյան ժողովում:

Հոկտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, անդրադառնալով Կատալոնիայի հանրաքվեին ի պատասխան Մադրիդի կողմից արտակարգ միջոցների, մասնավորապես, Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, հայտարարել Է, որ Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն Է:

*

*