Կատալոնիան հնարավոր է հանրաքվե անցկացնի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ

Կատալոնիայում տեղական ընտրությունները տեղի են ունեցել 2015թ-ի սեպտեմբերի 27-ին:
katalonia

Կատալոնիան կարող է 2017 թվականին Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքնավար մարզի ղեկավար Կարլես Պուչդեմոնտը: Նրա խոսքով` հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2017թ-ի սեպտեմբերի երկրորդ կեսին:

Կատալոնիայում տեղական ընտրությունները տեղի են ունեցել 2015թ-ի սեպտեմբերի 27-ին: Ընտրություններում հաղթել են մարզի անկախության կողմնակիցները:

2014թ-ի նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անցկացվել է մարզի ինքնորոշման խնդրի վերաբերյալ հարցում, որի արդյունքում բնակչության 80 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը: Հարցումն անցկացվել է հանրաքվեի փոխարեն Մադրիդի կենտրոնական իշխանությունների ճնշման հետևանքով:

*

*