19:10 - 21.02.2019
352 Դիտում
Կատալոնիայի անկախացման կողմնակիցները համընդհանուր գործադուլ են սկսել: Այն ուղեկցվում է բողոքի զանգվածային ակցիաներով։ Ցուցարարները փակել են գլխավոր ճանապարհները, երկաթգծի կայարանները:
Ժիրոնա քաղաքում անվադողեր են այրել:
Աշխատանքային միությունները եւ քաղաքական կուսակցությունները համընդհանուր գործադուլի կոչ էին արել՝ բողոքելով 2017 թվականի անկախության հանրաքվեն նախաձեռնած տասնյակ կատալոնացի անջատական առաջնորդների դատավարության դեմ: