Կատալոնիայում երկու մարդատար գնացք է բախվել․ կա 1 զոհ

Գնացքներում մոտ 300 մարդ է եղել:
gnacqneri-bakhum

Կատալոնիայում երկու մարդատար գնացք է բախվել: Մեկ մարդ (գնացքավարը) մահացել է, մոտ 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 16 մարդ միջին ծանրության վնասվածք է ստացել: Գնացքներում մոտ 300 մարդ է եղել:

Բախումը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Կատալոնիայի Սան-Վիսենտե-դե-Կաստելետ եւ Մոնրեսա քաղաքների միջեւ:

*

*