Կատալոնիայում դարձյալ զանգվածային ցույցեր են

Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
katalonia-cuyc

Կատալոնիայում երեկ գիշեր հազարավոր մարդիկ կրկին Բարսելոնայի, նաեւ Ժիրոնայի եւ Տարագոնայի փողոցներ էին դուրս եկել: Բարսելոնայում ցուցարարները փորձել են ներխուժել կառավարական շենքեր, տեղի են ունեցել ոստիկանների հետ բախումներ:

Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Մոտ տասը մարդ վիրավորվել է, երեքը ձերբակալվել են:

Կատալոնացիների զայրույթն առաջացրել է Իսպանիայի Գերագույն դատարանի՝ երկուշաբթի կայացրած վճիռը, որի համաձայն՝ կատալոնացի անջատականների 9 առաջնորդներ 9-ից 13 տարվա ազատազրկման են դատապարտվել: Պաշտոնական Մադրիդը նրանց մեղադրում է Կատալոնիայում 2017 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ ապստամբություն հրահրելու համար:

*

*