Կատալոնացիները փակել են Իսպանիան եւ Ֆրանսիան իրար կապող հիմնական մայրուղիներից մեկը

Կատալոնացիների բողոքի ակցիաները շարունակվում են
katalonia

Կատալոնացիների բողոքի ակցիաները շարունակվում են: Այսօր ցուցարարները փակել են Իսպանիան եւ Ֆրանսիան իրար կապող հիմնական մայրուղիներից մեկը՝ խափանելով երթեւեկությունը:

Ասում են՝ իրենց նպատակն է հորդորել միջազգային հանրությանը հասկացնել Իսպանիայի կառավարությանը, որ ճգնաժամի հաղթահարման միակ ուղին բանակցություններն են:

Նշենք, որ Կատալոնիայի անկախացման պահանջով բողոքի նոր ալիքը սկսվել է հոկտեմբերի կեսերից, երբ Իսպանիայի Գերագույն դատարանի կայացրած վճռով՝ կատալոնացի անջատականների 9 առաջնորդներ ազատազրկման դատապարտվեցին:

*

*