Նոր բախումներ՝ Բարսելոնայում

...նախօրեին ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել ակցիաներին
katalonia2

Բարսելոնայում նոր բախումներ են գրանցվել անվտանգության ուժերի ու ցուցարարների միջեւ, որոնք բողոքում են Կատալոնիայի 9 անջատական առաջնորդների ազատազրկման դեմ: Դիմակավորված ցուցարարները քարեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ, փողոցներում աղբամաններ են քարշ տվել, ապա հրդեհել դրանք: Ոստիկանությունն էլ ի պատասխան կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ: Կա 17 ձերբակալված, 62 մարդ էլ վնասվածքներ է ստացել:

Նշենք, որ Կատալոնիայում համընդհանուր գործադուլ էր հայտարարվել: 5 ուղղություններով «Ազատության երթ» է անցկացվել, որը խաղաղ ընթացք է ունեցել:

Ոստիկանության տվյալներով՝ նախօրեին ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել ակցիաներին:

*

*