5,3 մլն կատալոնացիներ կկարողանան քվեարկել անկախության համար

Կբացվեն 2315 ընտրական տեղամասեր, որոնք կաշխատեն առավոտվա ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 20-ը:
Katalonia

Հոկտեմբերի 1-ին 5,3 մլն կատալոնացիներ կկարողանան մասնակցել Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեին:

Կբացվեն 2315 ընտրական տեղամասեր, որոնք կաշխատեն առավոտվա ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 20-ը: Աշխատանքները կապահովեն 7,2 հազար կամավորներ:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել Է քվեարկության հետ կապված բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են Կատալոնիայի ղեկավարության կողմից: Այսպիսով, դատարանը հանրաքվեի նախապատրաստման նպատակով կատալոնական իշխանությունների հետագա բոլոր գործողությունները հայտարարել Է անօրինական:

Ընտրացուցակներում գրանցված Է հինգ մլն 343 հազար 358 մարդ: Հարցումների համաձայն՝ Կատալոնիայի անկախությունը պաշտպանում Է ինքնավար հանրակցության 41 տոկոսը, 49 տոկոսը դեմ Է արտահայտվում: Ինքնավար հանրակցության կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման օգտին հանդես Է գալիս կատալոնացիների 80 տոկոսը:

*

*