ԱՄՀ-ում հաշվել են աշխարհում կաշառքների տարեկան ծավալը — Երկիր Մեդիա

ԱՄՀ-ում հաշվել են աշխարհում կաշառքների տարեկան ծավալը

ԱՄՀ-ի ղեկավարը նշել Է, որ հիմնադրամն անդամ երկրներին օգնում է կաշառակերության դեմ պայքարում։
kristin-legard

Աշխարհում կաշառքների տարեկան ծավալը կազմում է մինչեւ 2 տրլն դոլար: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը:

«Կաշառքների տարեկան գինը կազմում Է 1,5 տրիլիոնից մինչեւ 2 տրիլիոն դոլար, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի համաշխարհային ծավալի մոտավորապես 2 տոկոսը»,-ասել Է Լագարդը՝ Վաշինգտոնի Բրուքինգսի անվան ինստիտում ելույթ ունենալով կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում:

ԱՄՀ-ի ղեկավարը նշել Է, որ հիմնադրամն անդամ երկրներին օգնում է կաշառակերության դեմ պայքարում։

*

*