Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց Հաղթանակի շքերթը

...մասնակցում էր ավելի քանի 13 հազար զինծառայող
karmir-hraparak-shqert2

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց հանդիսավոր շքերթ: Մեկնարկը տրվեց ավանդական խոսքերով՝ «Ուշադրություն, խոսում եւ ցուցադրում է Մոսկվան: Լսեք և դիտեք Կարմիր հրապարակը: Ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի՝ Հաղթանակի շքերթ»։

Ավանդույթի համաձայն «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո պատվո պահակի գումարտակի դրոշակակիր խումբը Կարմիր հրապարակ բերեց Ռուսաստանի դրոշն ու հաղթանակի լեգենդար կարմիր դրոշը, որը մարտիկները ծածանել են Ռեյխստագի վրա:

Կենտրոնական տրիբունայում են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վետերաններ եւ միջոցառման հյուրեր։ Շքերթն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, շքերթի հրամանատարն էր Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

Ավանդույթի համաձայն՝ նախարար Շոյգուն անցավ շքերթի շարքերով և ողջունեց Կարմիր հրապարակում կանգնած զինծառայողներին: Այնուհետև կենտրոնական տրիբունայի մոտ նախարարը ՌԴ նախագահին զեկուցեց, որ զորքը պատրաստ է շքերթի։

Այս տարի Հաղթանակի շքերթին մասնակցում էր ավելի քանի 13 հազար զինծառայող, ներկայացվել է ավելի քան 130 միավոր զինտեխնիկա։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները