Պուտինը մասնակցում է Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանեկան արարողությանը

Հարսանիքից հետո Պուտինը կմեկնի Բեռլին
karin-knesel-avstria-harsaniq22 (1)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ավստրիական Գրաց քաղաք, որտեղ մասնակցում է երկրի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի հարսանեկան արարողությանը: Այդ մաիսն հաղորդում է Oe24 հեռուստաալիքը:

Կարին Կնայսլի և Վոլֆգանգ Մայլինգերի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Gasthaus Tscheppe an der Weinstraße ռեստորանում: Միջոցառմանը մասնակցելու հրավերը Պուտինը ստացել էր Ավստրիայի ԱԳ նախարարից հունիսին, երբ այցով գտնվում էր Վիեննայում:

Հարսանիքից հետո Պուտինը կմեկնի Բեռլին՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

*

*