Գրիգորի Կարասինն ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից

Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից
grigori karasin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է  փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին: Կարասինն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից: Նրա փոխարեն նշանակվել է Եվգենի Իվանովը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կարասինն ԱԳՆ-ում մասնավորապես կարգավորում էր Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները, արտասահմանում գտնվող ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև եկեղեցու հետ տարվող աշխատանքները:

 

 

*

*