Կարաչի քաղաքում հրդեհի պատճառով 11 մարդ է զոհվել

Կարաչիի բուժհաստատություններ տեղափոխված 70 տուժածներից 30-ը գտնվում են օրհասական վիճակում:
karachi-hyuranoc

11 մարդ է զոհվել եւ եւս 70-ը՝ տուժել են Պակիստանի Կարաչի քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Հրդեհի զոհ են դարձել նաեւ երեք օտարերկրացիներ, որոնց ազգային պատկանելությունը չի ճշտվում:

Նշվում է, որ Կարաչիի բուժհաստատություններ տեղափոխված 70 տուժածներից 30-ը գտնվում են օրհասական վիճակում: Հրդեհը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ «Ռիջենթ պլազա» հյուրանոցում: Այն սկսվել է խոհանոցի հարկաբաժնում: Կրակն արագորեն տարածվել է վեր եւ ընդգրկել հյուրանոցի բոլոր վեց հարկերը, ընդ որում արգելափակելով համարներում գտնվող կենվորներին: Օպերատիվորեն պատահարի վայր հասած հրշեջներին հաջողվել է կրակը մարել միայն երեք ժամ անց:

*

*