Կանադայում մարիխուանայի օգտագործումն այսօրվանից օրինական է

Կանադան դարձել է Ուրուգվայից հետո աշխարհի երկրորդ պետությունը․․․
marikhuana

Այսօրվանից Կանադայում ուժի մեջ է մտել մարիխուանայի օրինականացման մասին օրենքը: Այսպիսով, Կանադան դարձել է Ուրուգվայից հետո աշխարհի երկրորդ պետությունը, որտեղ մարիխուանա վաճառելը եւ օգտագործելն օրինական է:

Դեռ այս գիշերվանից հերթեր են գոյացել մարիխուանա ձեռք բերելու համար:

2015թ. Կանադայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այժմյան վարչապետ Ջասթին Թրյուդոյի նախընտրական խոստումներից մեկը հենց մարիխուանայի օրինականացումն էր:

*

*