Կամերունում առևանգված 78 երեխաները ազատ են արձակվել

Առևանգիչները պահանջում են փակել դպրոցները, որտեղ...

Կամերունում առևանգված 78 երեխաները և վարորդն ազատ են արձակվել. հայտնում է ru.euronews.com-ը: Անհայտ անձինք դեռևս իրենց մոտ են պահում դպրոցի տնօրենին և մեկ ուսուցչի: Երեխաների համար գումար չի վճարվել:

Որոշ տեղեկություններով` առևանգիչներին գումար հարկավոր չէ: Նրանք պահանջում են փակել դպրոցները, որտեղ երեխաները կրթություն են ստանում ֆրանսերեն լեզվով:

*

*