Կալիֆորնիայում ավելի քան 150 մարդ անհետ կորած է համարվում

Կալիֆորնիայում օրերս անտառային հրդեհներ էին բռնկվել։
kalifornia

Ավելի քան 150 մարդ անհետ կորած է համարվում ամերիկյան Կալիֆորնիա նահանգի հյուսիսում, որտեղ օրերս անտառային հրդեհներ էին բռնկվել: Տարերային աղետի հետեւանքով մոտ 2 տասնյակ մարդ է զոհվել: Ավերվել է ավելի քան 1.500 տուն: Ամենաշատը տուժել է Սանտա-Ռոզա քաղաքը, որտեղ մի շարք թաղամասեր ամբողջությամբ գետնին են հավասարվել:

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունն արտակարգ դրություն է հայտարարել Նապա, Սոնոմա եւ մի շարք այլ քաղաքներում: Հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել:

*

*