Թուրքական լոբբիստները չեն ֆինանսավորվի Կալիֆորնիայի հանրային ֆոնդերից

Ամերիկյան Կալիֆորնիայի Նահանգային խորհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է...
kalifornia

ԱՄՆ Կալիֆորնիայի  Նահանգային խորհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է խորհրդի անդամ Ադրին Նազարյանի առաջարկը, որով կոչ է արվում Թուրքիայի կառավարության հսկողության տակ գտնվող ֆինանսական կառույցներին զրկել Կալիֆորնիայի հանրային հիմնադրամների միջոցներից: Հաղորդվում է, որ այդ ներդրումներն անուղղակիորեն ուղղվում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավի ֆինանսավորմանը:

Նազարյանի խոսքով, եթե Թուրքիան շարունակի ֆինանսավորել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին, նրանք պետք է ֆինանսապես պատժվեն:

ՀՅԴ Հայ Դատի Արեւմտյան Ամերիկայի հանձնախումբը եւ Հայ երիտասարդաց Դաշնակցության տեղական կառույցը սերտորեն համագործակցել են Ադրին Նազարյանի հետ՝ այս նախագծի շուրջ: