Պայթյուն՝ Կալիֆորնիայում. կան զոհ և վիրավորներ

Բժշկական կենտրոնի շենքում, հնարավոր է, պայթուցիկ սարք է տեղադրված եղել
explosion

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բժշկական կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել, հայտնում է NBC-ն:

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Ալիսո-Վիեխո քաղաքում: Բուժհաստատության շենքում շինարարական աշխատանքներ էին ընթանում: Պայթյունից հետո այդտեղ հրդեհ է բռնկվել:

Տեղի իշխանությունների ենթադրությամբ՝ շենքում, հնարավոր է, պայթուցիկ սարք է տեղադրված եղել: Դեպքի մանրամասները ճշտվում են:

 

 

 

 

 

*

*