Կալիֆորնիայի քաղաքներից մեկը գրեթե ամբողջությամբ այրվել է

Նախնական տվյալներով՝ կան զոհեր։

Անտառային հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Կալիֆորնիայի հյուսիսում գտնվող Փարադայս քաղաքը։ Ըստ Sacramento Bee թերթի՝ հրդեհը սկսվել է հինգշաբթի առավոտյան եւ արդեն ոչնչացել է մոտ 8000 հեկտար տարածք։

ՏԵղական ԶԼՄ-ների տվյալներով՝ այրվել են հազարավոր տներ։

Ավելի վաղ՝ իշխանությունները հանձնարարել էին տարհանել ամբողջ քաղաքը` մոտ 27000 բնակչությամբ։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր։

Տեղում աշխատում Է շուրջ 500 հրշեջ: Կրակն արագորեն տարածվում Է սաստիկ քամու եւ չոր եղանակի պատճառով: Տարհանում Է հայտարարված նաեւ օկրուգի մի շարք այլ քաղաքներում:

kalifornia-paradise

hrdeh-tun-kalifornia

*

*