Կալիֆորնիայում հրաձիգը մտել է տուն եւ կրակ բացել․ կան զոհեր

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, պարզվում է կրակողի ինքնությունը։
kalifornia-tun-hardzakum

ԱՄՆ-ում առնվազն 10 մարդ հրազենային վիրավորում է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆորնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով․ նրանցից չորսը զոհվել է: Նոյեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը։

Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը հաղորդել էր ինը վիրավորի մասին: Հեռուստաընկերության տվյալներով՝ չարագործները ներխուժել են մասնավոր տուն եւ կրակ բացել տան տերերի եւ նրանց բարեկամների վրա, որոնք կիրակի երեկոյան հեռուստացույցով ֆուտբոլ էին դիտում։ Երեք զոհերի մարմինները գտել են տան բակում: Յոթ վիրավորները հոսպիտալացվել են, հետագայում նրանցից մեկը մահացել է:

Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։

 

*

*