Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվն աճում է

Անհայտ կորած Է համարվում 699 մարդ
kalifornia-hrdeh1 (1)

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 81-ի: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել է Associated Press գործակալությունը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 84 (3 զոհ՝ Վուլսի շրջանում-խմբ.): Անհայտ կորած Է համարվում 699 մարդ:

Ինչպես նշում Է գործակալությունը, հրդեհից զոհվածների ինքնությունը պարզում են ԴՆԹ-ի անալիզի օգնությամբ: Ըստ վերջին տվյալների՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն:

Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ Է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք։

*

*