Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 56-ի

Շուրջ 200 մարդ անհետ կորած Է համարվում:
kalifornia

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի հյուսիսում գտնվող Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը 48-ից հասել է56-ի: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտնել Է Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է ABC հեռուստաընկերությունը:

Ինչպես հայտնել է The New York Times թերթը, հրդեհից, որին տրվել է «Camp» անվանումը, ամբողջովին այրվել է 418 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 7,6 հազար տուն ու շինություն: Շուրջ 130 մարդ անհետ կորած Է համարվում: Նրանք հիմնականում Փարադայզ քաղաքի տարեց բնակիչներ են։

*

*