Կալիֆոռնիայում հրդեհի հետեւանքով այրվել են 268 շինություններ, այդ թվում՝ 175 բնակելի շենք

Ավելի վաղ հանձնարարվել է տարհանել շուրջ 82 հազար բնակիչների:
hrdeh

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային մասում հրդեհի հետեւանքով այրվել են 268 տարբեր շինություններ: Այդ մասին ասված է նահանգի Անտառային հանդակների եւ հակահրդեհային պահպանության վարչության պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Բեռլանտի կողմից օգոստոսի 17-ին Twitter սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նոր տվյալների համաձայն՝ «ոչնչացել է 268 շինություն, այդ թվում՝ 175 բնակելի շենք», նշել Է նա: Ավերածությունների մեծ մասը բաժին է ընկնում Լոուեր Լեյք քաղաքին:

Բեռլանտի խոսքով՝ կրակի մատնված տարածքի մակերեսը ներկայում կազմում է մոտավորապես 16 քառակուսի կիլոմետր: Հրդեհների մարմանը մասնակցում են 2088 հրշեջներ: Ավելի վաղ հանձնարարվել է տարհանել շուրջ 82 հազար բնակիչների:

Ինչպես հայտնել է KTLA տեղական հեռուստաալիքը, հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի նահանգի հարավային շրջանը մնացել է առանց էլեկտրականության: «Բարձր անապատի (Կալիֆոռնիայի հարավի տարածքի ոչ պաշտոնական անվանումը) շուրջ 650 սպառողներ առանց էլեկտրականության են մնացել մոլեգնող հրդեհի պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ առայժմ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի էլեկտրականության մատակարարումը, անջատումը կարող է տեւել մի քանի օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*