Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով կա 1 զոհ և 10-ը վիրավոր

Արտակարգ դրություն է հայտարարվել
kalifornia

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 10 մարդ: Այս մասին հաղորդում է «Եվրանյուզ»-ը:

Մոլեգնող հրդեհի ընդհանուր տարածքը կազմում է 650 քառ. կմ: Նահանգի տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն:

Տարերքի դեմ պայքարում ներգրավված է 8 հազար 700 հրշեջ և տասնյակ ուղղաթիռներ: Կրակը մարելու գործընթացին խոչընդոտում է չոր եղանակը և քամին: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այդ եղանակը մինչև կիրակի կպահպանվի:

Տեղական իշխանությունների հաղորդմամբ, վերջին օրերին հրդեհից վնասվել են հարյուրավոր  շինություններ: Այրվել է տասնյակ հազարավոր հա տարածք:

*

*