Կալիֆորնիայում հրդեհի զոհերի թիվն անցել է 70-ը, ավելի քան 1000 մարդ անհետ կորած է համարվում

Հրդեհներն այս պահին ընդգրկում են 59 հազար հեկտար տարածք:
kalifornia-hrdeh

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Ավելի քան հազար մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամերիկյան NBC News հեռուստաընկերության տվյալներով՝ նոյեմբերի 8-ից սկսված հրդեհներն այս պահին ընդգրկում են 59 հազար հեկտար տարածք: Ավերված են հազարավոր կառույցներ. տարհանվել են ավելի քան 300 հազար բնակիչներ: Հրդեհը, որը ստացել է Camp անվանումը, ամենախոշորն է ամերիկյան նահանգի պատմության ընթացքում:

01a

03a

*

*