Կալիֆորնիայի հարավում մոլեգնող հրդեհի պատճառով մոտ 20 հազար մարդ Է տարհանվել

Կալիֆորնիայի նահանգապետն արտակարգ դրություն Է հայտարարել այդ օկրուգների տարածքում:
california-hrdeh

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի իշխանությունները կարգադրել են 20 հազարից ավելի բնակիչների տարհանել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներից, որտեղ խոշոր հրդեհներ են մոլեգնում:

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն Է հայտարարել այդ օկրուգների տարածքում:  Նահանգի իշխանությունների տվյալներով՝ բնական հրդեհը, որն ստացել Է «Հոլի» անվանումը, գրեթե 4 հազար հեկտար տարածք Է ընդգրկել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներում:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ առնվազն 10 մարդ Է զոհվել բնական հրդեհների հետեւանքով, որոնք Կալիֆորնիայում մոլեգնում են արդեն մի քանի շաբաթ:

 

*

*