Կալիֆորնիայում 16-ամյա դեռահասը գնդակահարել է դպրոցի աշակերտներին

5 դեռահասի վրա կրակելուց հետո, նա հրազենային վիրավորում է հասցրել նաեւ իրեն:
kalifornia-krak

Կալիֆորնիայի Սանտա Կլարիտա քաղաքի դպրոցներից մեկում 16-ամյա տղան կրակ է բացել՝ սպանելով 2 աշակերտի, երեքը վիրավոր է: Նշվում է, որ հրաձիգն իրականացրել է այս հարձակումը հենց իր ծննդյան օրը:

5 դեռահասի վրա կրակելուց հետո, հրազենային վիրավորում է հասցրել նաեւ իրեն: Պատանի հրաձգին հոսպիտալացրել են:

Հատկանշական է, որ հրաձգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, քննարկում էին զենքի վերահսկողության օրենքը:

Ի դեպ, հաղորդվում է, որ սա ամերիկյան դպրոցներում հրաձգության արդեն 85-րդ դեպքն է այս տարվա ընթացքում:

*

*