Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել

Տիեզերք է արձակվել Joint Polar Satellite System-1 նորագույն օդերևութաբանական արբանյակը:
kalifornia

Օվկիանոսները և մթնոլորտը հետազոտելու նպատակով` Կալիֆորնիայում հրթիռի միջոցով տիեզերք է արձակվել Joint Polar Satellite System-1  նորագույն օդերևութաբանական արբանյակը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, JPSS-1 օդերևութաբանական արբանյակը  շարժվելու է Երկրի բևեռային ուղեծրով:

Արբանյակը օրական 14 անգամ կհատի հասարակածը  և երկու անգամ մասնագետներին կտրամադրի Երկրի ամբողջ մակերեւույթի մասին տեղեկատվություն: NASA- ն նշում է, որ դա կբարելավի 3-7 օրերի եղանակի կանխատեսումների ճշգրտությունը:

*

*