Անտառային հրդեհներ՝ Կալիֆորնիայում (լուսանկարներ)

Հարյուրավոր մարդիկ են տարհանվել:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհները չեն նահանջում: Իշխանություններն արդեն տարհանել են հարյուրավոր մարդկանց: Ըստ BBC-ի՝ քամիների պատճառով հրդեհի շուրջ 17 օջախ է գոյացել, որոնք տարածվել են նահանգում: Միայն Սանտա Բարբարա շրջանում 93 հեկտար տարածք է այրվում: Նահանգի տարբեր շրջաններում հազարավոր հրշեջներ են աշխատում՝ հյուսիսում գտնվող ազգային պարկից մինչեւ Սան Բերնարդինո:
Լոս Անջելեսի մերձակայքում եւս մի քանի տասնյակ տուն է այրվել, կան տուժածներ: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը շատ բարձր կլինի, ինչը մեծ վտանգ է ներկայացնում տարեց մարդկանց ու երեխաների համար:

*

*