Կալիֆոռնիայի իշխանությունները հորդորել են բնակիչներին լքել տները

Հաղորդվում է, որ պահուստային ամբարտակից ջուրը կարող է դուրս հորդել ամեն վայրկյան, քանի որ այն վթարային վիճակում է էրոզիայի պատճառով:
ambartak

Կալիֆորնիայի հյուսիսում շուրջ 180 հազար մարդկանց իշխանությունները հորդորել են անհապաղ լքել իրենց տները՝ Օրովիլ քաղաքում գտնվող երկրի ամենաբարձր ամբարտակի վնասվելու պատճառով: Կա փլուզման վտանգ: Հաղորդվում է, որ պահուստային ամբարտակից ջուրը կարող է դուրս հորդել ամեն վայրկյան, քանի որ այն վթարային վիճակում է էրոզիայի պատճառով:

Օրովիլ քաղաքում մոտ 16 հազար մարդ է բնակվում, որոնց պետք է ուղարկեն մոտակա այլ բնակավայրեր: Տարհանման ենթակա բնակավայրերի թվում նշվում են նաեւ Գրիդլին, Բիգսը, Յուբա Սիթին, Լոմա Ռիկան:

 

*

*