Կալիֆորնիայում աղետի զոհերի թիվը հասել է 18-ի

Ոչնչացել է մոտ 60 շենք, վնասվել՝ մոտ 450-ը...
kalifornia-jrheghegh

Կալիֆորնիայի հարավում ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 18-ի: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերային աղետը խլել է 17 մարդու կյանք, տուժել է մոտ 30-ը: Ուրբաթ օրը փրկարարական ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել էին ևս մեկ` 87-ամյա տղամարդու մարմին, որը զոհվել էր սողանքի հետևանքով:

Իշխանությունների հաշվարկների համաձայն՝ ոչնչացել է մոտ 60 շենք, վնասվել՝ մոտ  450-ը: Երկուշաբթիից Հարավային Կալիֆորնիայում հորդ անձրևներ են տեղացել, նահանգի որոշ շրջաններից մարդկանց տարհանել են: Նրանցից ոմանք հրաժարվել են իրենց տները լքել:

*

*