Կահիրեում ՃՏՊ-ին հաջորդած պայթյունի զոհ է դարձել առնվազն 17 մարդ

Տուժել Է միջադեպի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատամասը:
kahire-vtar

Եգիպտոսի մայրաքաղաքում առնվազն 17 մարդ Է զոհվել, եւս 32-ը` վնասվածք ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հայտնել Է արաբական հանրապետության առողջապահության նախարար Խալյա Զեյդը:

ՆԳ նախարարության տվյալներով՝ ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս Է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել Է այլ մեքենաների։ Պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով տուժել Է միջադեպի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատամասը: Բուժհաստատության մի քանի տասնյակ հաճախորդներ տարհանվել են:

Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառ Է դարձել թթվածնի բալոնը, որը գտնվում էր Քաղցկեղի ազգային ինստիտուտի տարածքում կայանված ավտոմոբիլում:

 

*

*