Կահիրեում ղպտիական եկեղեցում հարձակման հետեւանքով տասնյակ զոհեր կան

Նախնական տվյալով, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ:
kahire-ekexeci
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ղպտիական եկեղեցում նախօրեին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 25-ի: 50 մարդ վիրավոր է: Նրանց մեծ մասը կանայք ու երեխաներ են:
Նախնական տվյալով, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ:
Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Հարկ է նշել, սակայն, որ Եգիպտոսի քրիստոնյա համայնքն ավելի վաղ հայտնվել էր իսլամիստ զինյալների հարձակումների թիրախում:
Եգիպտոսում մոտ 6 միլիոն քրիստոնյա-ղպտի է ապրում, ինչը կազմում է այդ երկրի բնակչության մոտ 10-ը տոկոսը: Եգիպտոսի նախագահը, դատապարտելով հարձակումը, երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

*

*